«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի տառին համապատասխան ներխուժում են», «Սաղ հեչ, Երևանը մտնում ա մեջը, թե ստեղ մենակ անձրև ենք տեսնելու», «Սիրուն ձյան ենք սպասում», «Բա ձմեռ ա, օրենքի տառին համապատասխան ներխուժում են» , – նման մեկնաբանություններ են արել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետևորդները։
Հիշեցնենք՝ Սուրենյանը գրել էր․ «Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով»։