Պատահարներ
Պակիստանում ավտոբուսը մխրճվել է բակում հավաքված հարսանքավորների բազմության մեջ․ կան զոհեր
Պակիստանի Փենջաբ նահանգում ավտոբուսը մխրճվել է հարսանիքի մասնակիցների բազմության մեջ։ Զոհվել է առնվազն 8 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել նորապսակների տան բակում, որտեղ զվարճանում էին հյուրերը։ Հաղորդվում է 9 վիրավորի մասին։
Վարորդը փախուստի է դիմել։ Ենթադրաբար, նա կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը խիտ մառախուղի պատճառով։
Իրավապահները փնտրում են վարորդին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0