Հրապարակվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի կետերը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի կետերը։ 

Նախագիծն ունի բավականին հետաքրքիր կետեր. Առաջարկվող նախագծի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը բացառվում է։ Նախագիծը նաև նախատեսում է հրաժարվել ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող ցանկացած ռազմական գործունեությունից՝ Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, հրաժարվել նաև  զենք և ուժեր չտեղակայելու պարտավորությունից այն տարածքներում, որտեղ դա  կընկալվի որպես ազգային անվտանգության սպառնալիք:

 

ԱՄՆ-ը պարտավորվում է չստեղծել ռազմակայաններ հետխորհրդային երկրներում, չօգտագործել նրանց ռազմական ենթակառուցվածքները և չզարգացնել նրանց հետ ռազմական համագործակցությունը։

 

Հետաքրքրական է՝ այս համատեքստում Ադրբեջանում թուրքական զինուժը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես ազգային անվտանգության սպառնալիք, թե՞ որպես բարեկամ ուժերի ներկայություն:

Քաղաքականություն