«Աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը». Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնգիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երեկվա անիմաստ աղմուկների մեջ աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը, որ կզել է Էրդողանի պահանջի դեմ։ Եթե շատ հակիրճ, ապա Նիկոլը համաձայնվել է աշխատել «3+3» ձևաչափով, այսպիսով, պաշտոնապես դարձնելով Թուրքիային «ասիչ» արցախյան կարգավորման գործընթացում։ Այս քայլով ոչ միայն արդեն պաշտոնապես է Թուրքիան դառնում թելադրողներից մեկը, այլև գործընթացից անխուսափելիորեն ավելի է դուրս մղվում Մինսկի խումբը։ Մեջբերում կապիտուլյանտի խոսքից. «Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում դեկտեմբերի 10-ին, «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո՛, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով...»։ Ու որ իբր չի հիշում, թե հաստատ ամսի քանիսին են հանդիպելու, ինչ ձևաչափով, դա մանր կապիկություն է, իրադարձության անկարևորության տպավորություն ստեղծելու համար։ Իրականում այս քայլով Ադրբեջանն ու Թուրքիան հասան մոտ 2 տասնյակ տարվա իրենց մուրազին, իսկ Հայաստանի համար սա 1994-ից այս կողմ խոշորագույն դիվանագիտական պարտություններից է։ Քանի՞ հոգի սա նկատեց: Քանի՞սը հասկացան Նիկոլի խոսքերի իմաստը։ Քանի՞սը փորձեցին տեղեկացնել հանրությանը։ Երեկ և այսօր մեդիադաշտում ո՞րն է քննարկման №1 թեման»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...