Հասարակություն
Օմիկրոն շտամի իրական վտանգը մեկ ամիս անց պարզ կլինի
Իրական վտանգը, որը կարող է ներկայացնել նոր օմիկրոն շտամը, հասկանալի կլինի միայն մեկ ամիս անց։ Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով բրիտանացի գիտնականներին։
Բրիտանական գիտական խմբի փորձագետները կարծում են, որ մեկ ամիս կպահանջվի՝ պարզելու օմիկրոն շտամի վտանգները։ Գիտնականների խոսքով՝ եթե մեկ ամսից օմիկրոն շտամի պատճառով հոսպիտալացման կտրուկ աճ չլինի, ապա կարելի է մի փոքր «հանգստանալ»։
Միևնույն ժամանակ, իրավիճակի կտրուկ վատացման դեպքում, շտամի վտանգավորության աստիճանը հասկանալի կլինի արդեն մի քանի շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և ԱՀԿ-ի կողմից որակվել որպես անհանգստություն առաջացնող տեսակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱՀ ՄԻՊ-ը հաստատեց` Արցախի գերեվարված բնակիչը սպանվել է
Ձյուն, ձնաբուք, տեղումներ. ինչ իրավիճակ է հանրապետությունում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3