Հասարակություն
Ավստրալիայում COVID19-ի դեմ լիարժեք պատվաստված մարդը վարակվել է օմիկրոն շտամով
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված մարդը վարակվել է օմիկրոն շտամով։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում էլ գրանցվել է օմիկրոն շտամի 13 դեպք, իսկ Ավստրալիայի հյուսիսում՝ մեկ դեպք։
Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության նախարարն ասել է, որ դեռևս չկան ցուցումներ, որ օմիկրոնն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսի մյուս շտամերը։
«Մենք չենք տեսնում, որ մարդիկ շտապեն հիվանդանոցներ, ինչը լավ է»,-նշել է նախարարը, ում խոսքով՝ օմիկրոն շտամով վարակվածների մոտ չեն նկատվում ինչ-որ ախտանիշներ։
Նոր շտամով վարակվել է նաև ավագ դպրոցի մի քանի աշակերտ։ Իշխանություններն այդ դպրոցը մինչև տարեվերջ փակել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱՀ ՄԻՊ-ը հաստատեց` Արցախի գերեվարված բնակիչը սպանվել է
Ձյուն, ձնաբուք, տեղումներ. ինչ իրավիճակ է հանրապետությունում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0