
«20 հոգուց ոչ ոք կենդանի չմնաց... հրետանու պետի հետ կապը խզվել է, հուսանք ողջ է և մեր հարցերին կպատասխանի». զոհված հրետանավորի հայր

Մեկ տարուց ավելի է «Ցորի» հրետանավորները հարազատների հետ չեն։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ լսելով չարաբաստիկ լուրը, հարազատները հույս ունեին, որ հրաշք կլինի և տղաներից գոնե ոմանք փրկված կլինեն։ Դեպքից օրեր անց ադրբեջանական մեդիա հարթակում տեսանյութեր տարածվեցին «Ցորի» Դ-20-ի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ տղաների 10 մարմիններն էին առկա։ Այս մասին հաղորդում է Փաստինֆոն:
Ծնողները հերոսներին երկար էին փնտրել, անմիջապես ընդգրկվեցին որոնողական աշխատանքներում, տարբեր գերատեսչություններ այցելեցին, բայց ապարդյուն։ Հարցերը շատ էին՝ պատասխաններ չկային։
«Առաջին անգամ, որ մտանք կրակային դիրք, չգտանք մեր տղաներին՝ մարմինների հետքերը երևում էին, բայց մարմինները չկային։ Այնտեղից հանեցինք հինգ զինծառայողի մարմիններ՝ հողածածկ մասունքներ, տեղեկություն չստացանք մնացածից։ Այնուհետև ևս երկու տղայի գտանք և մի քանի օր անց Սամվելին գտանք»,- հերոսներից 9-ի հոգեհանգստտի ժամանակ ասաց հրետանավորի հայրը։
Հերոսի ծնողը նշեց, որ ցավոտ էին իրենց համար այդ օրերը, երբ անորոշությունը խեղդում էր։ Հույսեր կային, որ գոնե փրկվածներ կլինեին և շատ հարցերի պատասխաններ կգտնեին։ Սակայն, այդ հարցականների հանգուցալուծումը վատագույն ձևով եղավ։
«Երկար չարչարանքներից հետո ադրբեջանական կողմը մեր տղաների մասունքները մեզ փոխանցեց։ 20 հոգուց ոչ ոք կենդանի չմնաց։ Հրետանու պետ, փոխգնդապետ Հայրապետյանը, որ դեպքի մյուս օրը կապի մեջ էր դորս եկել, իսկ հաջորդ օրը կապը խզվեց, մանաց անհայտության մեջ։ Հույս ունենք, որ ողջ կլինի, կատարվածի վերաբերյալ պարզություն կսփռի»։
44 օրյա պատերզմում հերոսները 15 օր ու գիշեր կռվել են, թշնամու կենդանի ուժն ու կրակային մջոցները խոցել։ Էլի կկռվեին, եթե չլիներ չարաբաստիկ ապատեղեկատվությունը՝ դեպի իրենց շարժվող խմբի մասին։
«Հեց այդ սխալ տեղեկության պատճառով տղաները հանկարծակի եկան դիվերսիոն խմբի ներթափանցումիկց, հրանոթների կրակոցները փոխարինեցին ավտոմատներով։ Կռվեցին մինչև կյանքի վերջ՝ անմահանալով, չլքելով կրակահիհն դիրքը։ Նրանք չեն պարտվել, անհամահացել են՝ հաղթելով մահին»։
Զինծառայողները Արա լեռ հատվածում կռվեց մինչև կյանքի վերջը։ Դժբախտությունը միավորել է ծնողներին ու այսօր՝ հերոսներին հրաժեշտ տալուց առաջ ծնողները պնդցին՝ պարտավոր են շարունակել պայքարը՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար, մեղավորներին համապատասխան պատժին արժանացնելու համար։