Պատահարներ

Կրակոցներ Դետրոյթի դպրոցներից մեկում. կան տուժածներ

Կրակոցներ Դետրոյթի դպրոցներից մեկում. կան տուժածներ

Ամերիկյան Դետրոյթ քաղաքի (Միչիգան նահանգ) արվարձանում՝ Օքսֆորդի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
 

Իրավապահների խոսքերով՝ իրենց հաջողվել է բերման ենթարկել կրակոցների ենթադրյալ հեղինակին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, որից հավանաբար կրակել են։
 

Տուժել է, նախնական տվյալներով՝ չորսից վեց մարդ։ Հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250