«Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել. սա մեզ համար պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը. Վահե Դավթյան
Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին՝ տարեկան մինչև 2 մլրդ խմ ծավալով։ Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Կասպից֊Կովկասյան տարածաշրջանի խորքային փոխակերպման գործընթացը, որում Հայաստանը հերթական անգամ որպես մանրադրամ է օգտագործվում։ Իրանա-ադրբեջանական նման համաձայնագրի ստորագրումը ոչ մանևր է, ոչ էլ տեխնիկական դիվերսիֆիկացիա։ Սա կողմերի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման քաղաքականության ուղիղ արգասիքներից է, որը նաև որպես փոխադարձ զսպման գործիք է կիրառվելու։ Իսկ եթե ավելի հստակեցնենք տեղի ունեցածը, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղացողները համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային-էներգետիկ երթուղու լոգիստիկայի մասով (ինչի մասին գրում եմ առնվազն 2017-ից)։ Ի դեպ, Հայաստանի համար դա պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ գուցե նույնիսկ ավելի վտանգավոր»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...