ԱՄՆ-ը մտադիր է որոշ օտարերկրացիների համար երկիր մուտք գործելու կանոնները փոխել
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով: Նոյեմբերի 24-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, այդ կատեգորիային են դասվում արտասահմանյան պետությունների քաղաքացիները, որոնք հարկադրված են սահմանը հատելու ծառայողական պատճառներով, որոնց թվում են հեռագնա վարորդները, արտասահմանյան պետությունների եւ դրանց՝ տարբեր արտակարգ պատահարների դեմ պայքարի մարմինների ներկայացուցիչները:
Կեցության վկայագիր ունեցողներին կանոնը չի վերաբերում: Աղբյուրի համաձայն՝ հավաստագիր կպահանջվի նաեւ ջրային սահմանները հատելիս: Մանրասմասները պաշտոնապես կհրապարակվեն ավելի ուշ: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ն սկսել Է երկիր ժամանող օտարերկրացիներից պահանջել վկայական կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում անցնելու մասին: Ընդունվում են սոսկ այն պատրաստուկներով պատվաստման մասին տեղեկանքները, որոնք հավանության են արժանացել ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։