Ընդունեք, որ ընդդիմության մանդատները ձեր մանդատներն են․ Արծվիկ Մինասյանը՝ բողոքի ակցայի մասնակիցներին
ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հանդիպեցին ԱԺ-ի դիմաց հավաքված ազատագրական շարժման մասնակիցների հետ։
Շարժման ներկայացուցիչները պատգամավորներին ներկայացրեցին իրենց պահանջը, այն է՝ բացահայտել Նիկոլ Փաշինյանի հայտարարած փաստաթղթի բովանդակությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով մասնակիցներին, ասաց. «Ընդունեք, որ ընդդիմության մանդատները ձեր մանդատներն են։ Նոյեմբերի 25-ին լսումներ է հրավիրված, որի օրակարգում այս հարցն է։
Ավելին մեր ընդդիմադիր խմբակցությունների բոլոր հնարավորություններով պահանջելու ենք, որ թե՛ ձեր նշած փաստաթուղթը, թե՛ բոլոր մանրամասնությունները քննարկման առարկա դառնան։ Միանշանակ ճիշտ եք, չի կարող հայ ժողովրդի թիկունքում ստորագրվի, քննարկվի կամ ապօրինի կերպով հանձնվեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք ձեզ հետ ենք, ձեզնից մեկն ենք»,- նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։