ՔՊ-ի թեկնածուն կազինո խաղալով ապագա է կառուցում. «Hraparak»
Արթիկի բնակիչներն ահազանգում են, որ Արթիկի քաղաքապետի ԺՊ Արման Աջամօղլյանը, որը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկ խոշորացված համայնքի ՔՊ-ական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուն է, քաղաքապետի աթոռին դեռ չնստած, թույլ է տալիս ապօրինի գործողություններ․ գրում է Hraparak.am-ը։ Խոսքը էլեկտրական հենասյուների վրա քարոզչության համար գովազդային վահանակների տեղադրումների մասին է` առանց ավագանու թույլտվության և համապատասխան որոշումների։
Արման Աջամօղլյանը բանավոր հանձնարարել է` լույսի հենասյուներին ամրացնել վահանակներ, ասելով, որ իր պատասխանատվության ներքո թող անեն այդ աշխատանքները, մարզպետի ու ոստիկանապետի «добро»-ն, կարևորը, ունենք։
Բացի սրանից, մեզ ուղարկել են նաեւ մի լուսանկար, որտեղ ՔՊ-ի՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանն ընկերոջ հետ խաղատանն է, ընկերն էլ լուսանկարին կից գրառում է արել․ «Ախպերս ու ես կազինո ենք խաղում, որ կառուցենք ձեր ապագան»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։