Բողոքի ակցիայի մասնակիցները դիմում հանձնեցին կառավարությանը և քայլերթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր և ԱԺ
Հանրապետության հրապարակում ընթանում է «Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին գաղտնազերծելու պահանջով։
Բողոքի ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները կառավարությանը հանձնեցին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնազերծելու պահանջով իրենց դիմումը։
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը մինչ դիմումը հանձնելը հայտարարեց՝ հիմնավոր մտավախություններ ունեն, որ փաստաթղթով Արցախը նշվելու է Ադրբեջանի կազմում, իսկ փաստաթղթի բովանդակության բացահայտման գործին ուղիղ առնչություն ունի ևս երկու մարմին՝ նախագահն ու խորհրդարանը։ Դիմումներ են ներկայացվելու նաև նրանց։
Կառավարությանը հասցեագրված դիմումը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր, ապա դիմում են հանձնելու խորհրդարան և վերադառնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին համահավաք է կայանալու, որի ընթացքում հանրությանը տեղյակ կպահեն հետագա գործողությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։