Ադրբեջանցիները մեր տարածքներում և սահմանամերձ գոտիներում զորքեր են կուտակում. Աբովյան
Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե սահմանամերձ գոտիներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը: «Իրականում իրավիճակը գնալով լարվում է։ Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե’ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե’ սահմանամերձ գոտիներում։ Արդեն կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել։ Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացւբերին, զերծ մնալ Սյունիքի որոշ հատվածներ այցելելուց։ Հիշեցնենք, որ 44 օրվա պատերազմից առաջ, ամերիկացիները նույն զգուշացումներն էին տալիս։ Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։ Իհարկե, է ոչ մի բան, բացի ինչ որ տարօրինակ և կասկածելի շարժումներից։ Եվ այս պարագայում երեք հարց։ Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Բրյուսելում՝ Ալիևը և Փաշինյանը։ Ինչու՞ եմ հանդիպում հենց Բրյուսելում, այն պարագայում որ արդեն մեկ ամիս է, ինչ պտտվում են խոսակցություններ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար եռակողմ ֆորմատով Ռուսաստան-այաստան-Ադրբեջան։ Եվ ամենակարևորը... նախատեսվու՞մ է արդյոք ստորագրել ինչ որ փաստաթուղթ։ Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ»,- գրել է նա։