Հասարակություն

Նախարարություններից մեկում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»

Նախարարություններից մեկում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում…

«Հրապարակ» թերթը գրում է․

 

«Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։

Պաշտպանության նախարարությունում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, հարցաքննության է ենթարկել, ամենաբարձր ատյաններից ստացած ցուցումով։ Նա իր աշխատակիցներից հաշիվ է պահանջել, թե ինչու են հենց աշխատանքի վայրում, աշխատանքի ժամին քննադատել պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, նրան «հողատու» եւ «կապիտուլյանտ» անվանել։

Պետը հերթով «գորգի վրա» է կանչել աշխատակիցներին, որոնց թվում՝ մեկ կնոջ, եւ բացատրություններ պահանջել։ Տղամարդ աշխատակիցները մեղայական տեքստեր են ասել՝ խոստանալով այլեւս չանել, միայն կին աշխատակիցն է հակադարձել, թե՝ լավ եմ արել, իմ սահմանադրական իրավունքն է, կարո՞ղ է Հայաստանն այլեւս ժողովրդավարական երկիր չէ՝ չի կարելի տեսակետ հայտնել»։


 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250