Հասարակություն

Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են, անհետ կորածների մեծ մասը գերեվարված են․ Սիրանուշ Սահակյան

Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են, անհետ կորածների մեծ մասը գերեվարված են․ Սիրանուշ Սահակյան
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են, «Սպուտնիկ Արմենիա» -ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում…

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են, «Սպուտնիկ Արմենիա» -ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«ՀՀ ՊՆ-ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- նշել է նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։ Նա նշել է, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից դա բավականին կարևոր է։

«Եթե ԼՂ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասել է իրավապաշտպանը։

 

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250