Հասարակություն

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծել են Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին…

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծել են Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին տիրող իրավիճակն ու վերջին բախումները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել սոցցանցերում։

Ըստ գերատեսչության հաղորդագրության` ՊՆ հրամանատարությունը բացահայտել և բանակից հեռացրել է գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածած կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին:

Գործով հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250