Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գրիգորյանը մեղադրվում է, թե դեռևս 2009 – 2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում /Բերդի առանձին բժշկական ջոկատ/ որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել: Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը առանց 200.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումարի վնաս: 2019 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Էդուարդ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670.000 ՀՀ դրամը: Գործով դատավոր Մելքոնյանը 2019 թվականին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանը հանցագործությունը կատարել է կարեկցանքից դրդված, ու չնայած վիրահատված անձանցից ՀՀ կառավարության որոշմամբ նշված գումարների գանձում չի կատարել, սակայն վերականգնել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Մովսես, Նավուր և Վազաշեն գյուղերի համապատասխան բնակիչների առողջությունը: Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը բողոքարկել է և 2020թ․ փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը և Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Նշենք, որ Էդուարդ Գրիգորյանը Իջևանի ԲԿ տնօրեն է նշանակվել 2019թ. դեկտեմբերի 27-ին:
Աղբյուրը՝ Aravot.am
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Երևանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը
Երեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։Միջո...
Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...
Նախարարություններից մեկում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնա...
Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են, անհետ կորածների մեծ մասը գերեվարված են․ Սիրանուշ Սահակյան
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մաս...