Թբիլիսին Երևանին և Բաքվին առաջարկել է Անդրկովկասում խաղաղության հասնելու իր տարբերակը
Պաշտոնական Թբիլիսին Երևանին և Բաքվին առաջարկել է տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում բանակցությունների սեփական ձևաչափը:
Ինչպես խորհրդարանում հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Թբիլիսին հանդես է գալիս երկրների՝ «եռյակի» շրջանակում բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, որում Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կբանակցեն Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։
«Մեր այլընտրանքն այն նախաձեռնություններն են, որոնք մենք առաջարկում ենք, այդ թվում՝ եռյակի ձևաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրները: Դրան կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար»,- ասել է Զալկալիանին։
Ըստ նրա, Թբիլիսին հավակնություններ ունի առաջարկելու հարևան երկրներին մասնակցել տնտեսական նախագծերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը և երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատմանը:
Զալկալիանին ասել է, որ Վրաստանը չի նախատեսում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի բացման խնդրի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...