Սահակաշվիլին օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգնության խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին։ Ավելի վաղ, ամերիկյան Պետդեպը կոչ էր արել Սահակաշվիլուն թույլ տալ մասնակցել դատական բոլոր նիստերին, որոնք ընթանում են կապված նրա գործի հետ եւ վերաբերվել նրան արդարացիորեն եւ արժանապատիվ կերպով։  Սահակաշվիլին ասել է, որ եթե ամերիկյան իշխանությունները իրեն չօգտնեն, ապա դա կլինի շատ վատ ազդակ արեւմտամետ բոլոր առաջնորդների եւ ժողովուրդների համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ 

 

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ Սահակաշվիլին հապճեպ կերպով ձեռագրով գրված հարցերի պատասխանները փոխանցել է իր փաստաբանների միջոցով։ Նա նշել է, որ իրեն բանտում ծեծել են եւ քարշ տվել ասֆալտի վրայով, մյուս բանտարկյալների ծաղրուծանակի ներքո։ Նա նաեւ գանգատվել է, որ իրեն հրաժարվել են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, տրամադրել հեռախոս եւ թույլատրել մասնակցել դատական նիստերին։

 

Քաղաքականություն