Թշնամին նորից հետ է քաշվել. ինչ իրավիճակ է Անգեղակոթում և Իշխանասարում. ArmDaily
Կյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դպրոցն աշխատել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
«Հիմա հանգիստ է ամեն ինչ, մտահոգիչ ոչինչ չկա։ Թշնամին նորից հետ է քաշվել, մենք հետ ենք վերցրել մեր դիրքերը։ Մեր գյուղն անմիջապես մեր դիրքերի մոտ է տեղակայված»,- ասել է Պետրոսյանը։
Նա նշել է, որ զինվորները սարի պես կանգնած են իրենց առջև ու իրենք իրենց պաշտպանված են զգում։
«Համայնքն է այսօր զինվորին նայում, զինվորն էլ համայնքին է նայում։ Մեր զինվորն այստեղ էնպես է նստած, որ պատկան մարմիններն էլ պետք չեն։ Մենք իրենց ենք օգնում՝ իրենք էլ մեզ, մեռնեմ իրենց կյանքին»,-ասել է Պետրոսյանը։
Բնակավայրի ղեկավարն ասել է, որ տրանսպորտի խնդիրներ չունեն ոչ իրենք, ոչ զինվորները և որ կապը Սիսիանի հետ անխափան գործում է, Սիսիանը բնակավայրից ընդամենը 6 կիլոմետր է հեռու։ Սիսիանի Անգեղակոթ բնակավայրի ղեկավար Արմենակ Մարկոսյանը ևս նշել է, որ իրենց բնակավայրում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված։
«Իրավիճակը գյուղում թե պատերազմի օրերին, թե ընդհանրապես միշտ էլ նորմալ է եղել, կայուն, խուճապ ընդհանրապես չկա, դպրոցը գործում է, մանկապարտեզը գործում է, այսինքն առօրյա կյանքով ապրում ենք»,-ասել է Մարկոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տ...
«Գերի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի». Հասմիկ Բաբաջանյան
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնի...
Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան․ Ռոբերտ Հայրապետյան
Գերիների ծանր ու խոցելի թեման լուրջ քննարման դնելուց ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չը...