Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան․ Ռոբերտ Հայրապետյան
Գերիների ծանր ու խոցելի թեման լուրջ քննարման դնելուց ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան, իսկ Սյունիքում ընկնում են։ Նույն հայ տղերքն են է, որոնք ինքնամոռաց կռվել են և մսաղաց պատերազմում և 2016-ի ապրիլին, բնականաբար, այն ժամանակ էլ հանուն Սերժ Սարգսյանի չեն կռվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Ինչո՞ւ պատրոն չկար պատերազմական վիճակում Սյունիքի դիրքերի զինվորի մոտ։ Ինչո՞ւ ստիպված եղավ պայթեցնել իրեն։ Գերիների մասին հնչած իշխանական տեսակետները երեկ հայ զինվորին ձեռքի հետ մի ուղերձ էր՝ սպանե՛ք ձեզ, տղանե՛ր, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հերոսական եք նայվում՝ պետության վրա ընդամենը մի 4 մետր փոս փորելու հոգս դնելով:
Գերիների ծանր ու խոցելի թեման լուրջ քննարման դնելուց ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան, իսկ Սյունիքում ընկնում են։ Նույն հայ տղերքն են է, որոնք ինքնամոռաց կռվել են և մսաղաց պատերազմում և 2016-ի ապրիլին, բնականաբար, այն ժամանակ էլ հանուն Սերժ Սարգսյանի չեն կռվել:
Բարդ թեմաներ են՝ գերիների վերադարձի պես խուսափե՛ք՝ գնա։ Իսկ մենք, երևի, դատապարտվելու ենք բարոյական կոդեքսի՝ աղետի պահին չեզոք լինելու հոդվածով»,- գրել է Հայրապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տ...
«Գերի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի». Հասմիկ Բաբաջանյան
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնի...
Թշնամին նորից հետ է քաշվել. ինչ իրավիճակ է Անգեղակոթում և Իշխանասարում. ArmDaily
Կյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դ...