Սյունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին
Գիշերը Սյունիքում հանգիստ է եղել, միայն Խնածախի ուղղությամբ մառախուղ էր, մի քանի կրակոցի ձայն է լսվել, այլ բան չկա, Սիսիանում նույնպես այս պահին հանգիստ է։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ երեկ ծայրահեղ լարված էր։ Ժամը 13։00-ի սահմանում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
ՊՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Պաշտպանության նախարարությունը դեռեւս հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեւարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...