Հասարակություն

Նոյեմբերի 16-ի կատարվածի համար պաշտոնական Բաքուն մեղադրում է Երևանին․ Յաշար Ալիև

Նոյեմբերի 16-ի կատարվածի համար պաշտոնական Բաքուն մեղադրում  է Երևանին․ Յաշար Ալիև

Բաքուն համոզված է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։ Հաղորդում է TACC-ը։ 

«Ադրբեջանը համոզված է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա, այլընտրանք չունի», - հայտարարել է Ալիևը։ 

Դեսպանի խոսքով՝ նման կարգավորման նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումն ու խաղաղ գոյակցությունն է։

 

Դեսպանի խոսքով՝ նոյեմբերի 16-ի կատարվածի համար պաշտոնական Բաքուն մեղադրում  է Երևանին՝ հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքի մեջ։ 

 

Հիշեցնենք, որ երեկ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250