Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել. Սուրեն Սարգսյանը մանրամասնում է
Փորձագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը
Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:
Մի քանի բան պարզաբանեմ:
Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:
Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:
Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:
Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:
Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...