Քաղաքականություն
Չե՞ք հիշում խոսքերը՝ սյունեցիք չեն ուզում իրենց կամքով տալ և խաղաղ ապրել, պատերազմով կվերցնեն. Կարին Տոնոյան
«5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ֆբ-ն 22 ժամով արգելափակեց էջս, հիմա այնքան ասելիք կա.երեկվա իրադարձությունները շարունակություն էին և բնավ…
| «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ֆբ-ն 22 ժամով արգելափակեց էջս, հիմա այնքան ասելիք կա. երեկվա իրադարձությունները շարունակություն էին և բնավ ոչ ավարտը ազգադավ պայմանավորվածությունների, այս արյունոտ ներկայացման սցենարը նույնն էր՝ չկարողացանք պահել, զիջեցինք.... մեր զոհերին հայտարարել անհետ կորած, բայց թուրքի զոհերի թիվը վստահ ներկայացնել, չկրակելու և նահանջելու դավաճանական հրամաններով զինվորին դնել անելանելի իրավիճակի մեջ, հետո գերիների նվաստացուցիչ տեսանյութերով աղճատել մեր զինվորի կերպարը, ընկճել հային, վախ ու հուսահատություն տարածել, ստեղծել մի իրավիճակ, որ ժողովրդի որևէ ընդվզում համարվի որպես այս առանց այն էլ անկայուն վիճակը ավելի վտանգելու փորձ, իսկ վերջում...... չե՞ք հիշում փաշիևի խոսքերը՝ սյունեցիք չեն ուզում իրենց կամքով տալ և խաղաղ ապրել, պատերազմով կվերցնեն: Դե՝ հիմա էլ վերցնում են, էլի...... Եվ ինձ չի հետաքրքրում, թե ով կարող է մեզ օգնել, ու շատ լավ է, որ ոչ ոք մեզ չի օգնում, գուցե հիմա փորձենք նախ մեզ վրա հույսներս դնել. եկեք նախ մենք մեզ օգնենք, հետո՞... հետո անպայման օգնողներ կճարվեն..... Ազգը պետք է կամավորական բանակ դառնա, հիմա կասեք՝ բա զենք..... զենքը կլինի, երբ հրապարակում կհայտնվեն անգամ 100-200 հազար զինվորական հագնված կամավորականներ, էդ ո՞վ պիտի հանդգնի նրանց զենք չտալ.... Եվ ո՞վ կհանդգնի այդ բանակին նահանջի հրաման տալ..... Եվ ո՞վ չի ուզի դաշնակցել այդ բանակ դարձած ազգի հետ.... Հայոց այրեր, ձեր ձեռքին է Հայրենիքիդ ճակատագիրը, իսկ ձեր թիկունքում աննկուն կգանգնեն ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԸ»: |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
5.0
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
5.0
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
5.0
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0