Քաղաքականություն
Այս հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են, այլև խիստ վնասակար հենց Հայաստանի համար. Լևոն Բարսեղյան
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «ՀՀ ԱԽ քարտուղարի ու պատգամավորներից մի քանիսի բերանով Ռուսաստանին համարյա վերջնագրային տեքստեր էին ասվում, լսեցիք հավանաբար: Մոտավորապես…
| «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «ՀՀ ԱԽ քարտուղարի ու պատգամավորներից մի քանիսի բերանով Ռուսաստանին համարյա վերջնագրային տեքստեր էին ասվում, լսեցիք հավանաբար: Մոտավորապես այս էր՝ հատարի՛ր 1997 թ. դաշնակցի պարտավորություններդ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման գծով, թե չէ, մենք ուրիշի հետ կդաշնակցենք: Բառացի այդպես չասվեց, բայց իմաստն այդ էր՝ անելո՞ւ ես, թե չէ ուրիշին ասենք, գա մեզ փրկի: Առանձին քննարկելիք է, թե երբ և ինչու մի պետությունը (կայսրության կորսված տարածքները վերականգնել կամեցող) պիտի հավես ունենա պաշտպանել մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը: Այստեղ հարց կա, թե նման քաղաքական ուղերձից առաջ ինչ նախապատրաստություններ են արվել (1) նույն Ռուսաստանի և (2) մյուսների հետ: Գուցե արվել են, գուցե ոչ, տեղյակ չեմ: Բայց եթե չեն արվել, այս հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են, այլև խիստ վնասակար հենց Հայաստանի համար: Ընդհանրապես, կարծում եմ նման հայտարարություններ անելու փաստն ինքնին խոսում է «ռազմավարական դաշնակցի» հետ նախապատրաստական աշխատանք տարած չլինելու մասին, մանավանդ, պարզվեց ժամը 6-ից մի քանի րոպե պակաս, Հայաստանը դեռևս գրավոր չէր դիմել Ռուսաստանին: Ինչ մի մեծ պատմություն էր, թեկուզ պայմանագրի գործել-չգործելն ստուգելու համար գրավոր դիմել, հետո միայն հայտարարել»: |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
5.0
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
5.0
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
5.0
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0