Գյուղերում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել՝ պատրաստ սպասել. Սյունիքի մարզպետ
Այս պահին համար մեկի տակ սպասում ենք. ում պետք է՝ խնդիր ենք տվել, պատրաստ սպասում են։ Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ «Մենք գյուղերում երկրապահին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասի»,- նշել է նա: Հարցին՝ այսինքն՝ այս պահին Սյունիքի մարզի գյուղերում կամավորական ջոկատնե՞ր են կազմվում, մարզպետը պատասխանեց՝ իհարկե։ «Սյունիքում այս պահին նորմալ է, մենք խնդիր ենք տվել երկրապահներին, կամավորական ջոկատներին, որ պատրաստ լինեն։ Մեր հատվածը նորմալ է, չեմ իմանում՝ ձախ թևում ինչ կա։ Գորիսի հատվածում նորմալ է։ Առաջինում նորմալ է, դա 2-րդ կորպուսի հատվածն է։ Հյուսիսային մասն է, լարվածությունն այդտեղ է», - ասաց Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ կոնրկետ տեղանուններ և հատվածներ չի կարող նշել, ճշտումներ պետք է կատարել ՊՆ-ից։ Հաջորդ հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Իշխանասարի հատվածից, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ կապ չկա, չեն կարողանում որևէ բան ճշտել»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...