Ամերիկան զինում է Ուկրաինային. 80 տոննա զինամթերք է մատակարարվել
Ուկրաինա է մատակարարվել 80 տոննա ամերիկյան զինամթերք. ինչպես կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, Twitter-ում հայտնել է Կիևում ԱՄՆ դեսպանատունը, սա Վաշինգտոնի` 60 միլիոն դոլարի անվտանգության ապահովման ծրագրի չորրորդ մատակարարումն է, «որը նախագահ Բայդենը հատկացրել է Ուկրաինային»։
Ամերիկյան ռազմական օգնության մատակարարման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում։ Խոսքը գնում էր ևս 60 մլն դոլարի մատակարարումների մասին՝ գերազանցելով նախապես համաձայնեցված 250 մլն ծավալը։ Լրացուցիչ օգնության նախկին խմբաքանակները Կիև են առաքվել հոկտեմբերի 10-ին, 18-ին և 22-ին։
Զենքի մատակարարումը տեղի է ունենում Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին։ ՌԴ ՊՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտիվությունը Սև ծովում կապված է «հարավ-արևելյան հակամարտությունը Կիևի կողմից ռազմական լուծում տալու դեպքում ռազմական գործողությունների թատերաբեմի ուսումնասիրության հետ»։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները նշում էին, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հնարավոր ռազմական գործողության» մասին։ Կրեմլը նման պնդումներն անհիմն է համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արշակ Կարապետյանը երեկ հրաժարականի դիմում է գրել, երբ նահանջի հրահանգ է ստացել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները գրում է. «Պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանությա...
Իրանի նախագահը` Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների մասին հայտարարություն է արել
Չպետք է թույլ տանք, որ օտարերկրացիները փչանցնեն Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Իր...
Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքից դուրս է եկել
ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՀԱՊԿ մամուլի խոսնակի արձագանքը` հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի մասին հարցին. Factor
Factor.am-ը գրում է. «Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշո...