Հասարակություն

Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ բողոքի երթ են անցկացնում Թբիլիսիում

Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ բողոքի երթ են անցկացնում Թբիլիսիում

Վրաստանում կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ Թբիլիսիում բողոքի երթ են իրականացնում են:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Սաակաշվիլիի աջակիցների ակցիան պարբերաբար կազմակերպում է նրա հիմնած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը: Այսօր ցուցարարները հավաքվել են երկու վայրում՝ մետրոյի տարբեր կայարանների մոտ: Առաջին խումբն ուղևորվել է դեպի Վրաստանի առողջապահության նախարարության շենք, երկրորդը՝ արդարադատության:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները վանկարկում են «Միշա», «Վրաստան», «Կեցցե՛ Վրաստանը», ինչպես նաև սուլում և աղմկում են: Շատերն «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ են պատրաստել:

Գերատեսչությունների մոտ քաղաքական առաջնորդները նախատեսում են հայտնել ցուցարարների պահանջները: Երկրի խոշոր ընդդիմադիր կուսկացությունը փորձում է հասնել Սաակաշվիլիին մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն:

Նոյեմբերի 8-ին՝ հացադուլի 39-րդ օրը, Սաակաշվիլիին Ռուսթավի բանտից տեղափոխել են Գլդանսկի բանտի հիվանդանոց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250