
Որոտանը, Բարձրավանը, Շուռնուխը հիմա էլ կա ունեն, տրանսպորտ կա. մանրամասնում է նախարարը

Սյունիքում հիմա բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում՝ ռազմավարական ճանապարհներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի նախատեսում են մոտ 500 կմ դաշտամիջյան ճանապարհ նախագծել կամ կառուցել։
«Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են և այլընտրանքային ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։ Այդ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-նշեց Գնել Սանոսյանը։