ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Գրիգորյանը մանրամասնեց` որ քարտեզն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հիմքում
Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանականերում գոյություն ունեցած սահմաններն են և մենք ելնում ենք այդ տրմաբանությունից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե դելիմիտացիա և դեմարկացիա տեղի չի ունեցել, ինչի հիման վրա են շեշտում, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհատվածի այն հատվածում է մաքսակետեր դնում, որը իրենցն է։
«Հասկանալի է, որ սահմանզատման և սահմանագծման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը առավել հստակեցնելու համար առաջարկել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ հիմա ՀՀ քաղաքացին Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական հենակետերով ի՞նչ ընթացակարգով է անցնելու, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, Ադրբեջանը դեռ ընթացակարգի մասին չի տեղեկացրել։
«Բայց տրամաբանությունը հուշում է, որ կարող է վճար լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել, բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կառուցված է, Տաթև-Կապան ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, բացված է, ապա բնականաբար քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որ օգատագործեն այդ ճանապարհը»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մայիսին հայտարարել եմ` փաստաթուղթը ես պատրաստ եմ ու պատրաստվում եմ ստորագրել, էդտեղ գաղտնիք չկա». Փաշինյան
2021 թվականի մասյիսին հայտարարել եմ` պատրաստվում եմ ստորագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի փաստաթուղթը, որը սեղանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լավ ա, որ ՔԿՀ-ները վերանորոգում եք, ձեր ապագան հաստատ ըտեղ ա անցնելու». Մամիջանյանը` Փաշինյանին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, դիմելով վարչապ...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք էստեղ ընդամենը շոու անողներ եք. վիճաբանություն հանձնաժողովի նիստում, պատգամավորները լքեցին դահլիճը
«Որերորդ ձևով, արդեն որերորդ անգամ դուք ստում եք: Դուք պետք է դեռ դատվեք, երբ հրապարակային հայտարարում եք, թե Հայաստան դ...