Նոր խաղատներ կարող են ստեղծվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաեւ լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում:
Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը:
Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաեւ այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ: Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունը ցանկանում է արգելել մամուլով բուքմեյքերական գովազդը, որպեսզի նպաստի խաղամոլների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում նոր խաղատների ստեղծման, այն էլ՝ նույնատիպ պայմաններով:
Սա նշանակում է, որ կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում եւ իրականում Նիկոլ Փաշինյանին քննադատող մամուլին ֆինանսապես խեղճացնելու խնդիր է իր առջեւ դրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...