Մարզպետարաններում ընտրություններից առաջ գումա՞ր է բաժանվել
Փաստորեն, մինչև տարեվերջ ՀՀ բոլոր մարզերում են անցկացվում ՏԻՄ ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում անցկացվելիք քվեարկությունից առաջ մարզպետ Արամ Խաչատրյանի՝ նոյեմբերի 4-ին կայացրած որոշմամբ, որպես դրամական օգնություն՝ 815 հազար դրամ է բաժանվել մարզի 21 ընտանիքներին: Այս մասին գրում է 168.am-ը:
Յուրաքանչյուր ընտանիքին բաժանված գումարի չափը տատանվում է 20-50 հազարական դրամի շրջանակում։
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքներում։
Այս մարզում էլ մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ հոկտեմբերի 27-ի որոշմամբ է բաժանվել դրամական միանվագ օգնություն: 3 միլիոն դրամ՝ 61 ընտանիքներին։
Հիշեցնենք, որ ավելի ավաղ 168.am–ը գրել էր, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից առաջ, նույն սկզբունքով, մարզպետ Հովհաննես Հարությունյանը հոկտեմբերի 1-ին էր որոշում կայացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում դրամական օգնություն բաժանելու մասին:
Ըստ այդմ, բաժանվել էր 1 միլիոն 700 հազար դրամ 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ էին, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ այսօր երեկոյան. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին տեղ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կլինի. ՌԴ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվ...
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. ՌԴ ՊՆ
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնե...