Կոլումբիայի նախագահի վրա մահափորձ էր կազմակերպվում
Կոլումբիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» լուծարված խմբավորման նախկին անդամին՝ Աուրելիո կեղծանվամբ, որը կասկածվում է երկրի նախագահ Իվան Դուկեի վրա մահափորձ կազմակերպելու մեջ: Այդ մասին շաբաթ հաղորդել է երկրի ազգային պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աուրելիոն, որը պատասխանատում է հանրապետության նախագահի վրա մահափորձի եւ Նորտե-դե-Սանթարդերում 30-րդ գումարտակի վրա հարձակման մեջ, բերման է ենթարկվել գործողության շնորհիվ, որն իրականացրել է մեր բանակը Ռազմաօդային ուժերի ու ոստիկանության հետ համատեաղ»,-ասել է նա թվիթերյան էջում հրապարակված տեսաուղերձում:
Մոլանոյի խոսքով՝ Աուրելիոն Խավյեր Վելոս Գարսիայի խմբավորումներից մեկի ղեկավարի աջ ձեռքն: Խավյեր Վելոս Գարսիայի նկատմամբ, որի կեղծանունն է Ջոն Մեչաս, Կոլումբիայի իշխանությունները միջազգային հետախուզում էին հայտարարել: Նրանց վարկածով՝ նա է արձակել մահափորձի մասին հրամանը:
Հունիսի կեսերին անհայտ անձինք պայթեցրել էին երկու մեքենա Կուկուտայի ռազմաբազային տարածքում: Պայթյունների հետեւանքով վիրավորում էր ստացել 44 մարդ: Այնուհետեւ՝ հունիսի 25-ին, անհայտ անձինք կրակ էին բացել ուղղաթիռի ուղղությամբ, որում գտնվում էր Դուկեն, Մոլանոն եւ ՆԳ նախարար Դանիել Փալասիոսը: Տուժածներ չեն եղել:
Ավելի ուշ Կոլումբիայի ղեկավարությունը հայտնել էր մահափորձ կազմակերպելու 10 կասկածյալներին բերման ենթարկելու մասին, որոնց շարքերում եղել են պաշտոնաթող զինվորականներ, որոնք, իշխանությունների վարկածով, կարող են ներգրավված լինել նախկին ձախակողմյա արմատական խմբավորման գործունեության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ այսօր երեկոյան. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին տեղ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում կլինի. ՌԴ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվ...
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ. ՌԴ ՊՆ
Ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են 400 մարտական թռիչքներ: Այդ մասին հայտնե...