Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը բազմաթիվ վիրավորներ ու զոհեր է ունեցել. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է խոստովանենք, որ ըստ էության ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պետք է համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ: Այս մասին Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենը նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով։ Օրինակ, կուզեի նշել պահեստազորի հետ տարվող աշխատանքները։ Երկար տարիներ Հայաստանում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձևով և մակարդակով տեղի չեն ունեցել», - ասել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Նրանք այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են ու սա պետք է արձանագրել», - ասել է նա և շարունակել, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում ու սա արձանագրել են նաև խաղաղապահները:
Նա նշել է, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը բազմաթիվ վիրավորներ ու զոհեր է ունեցել. «Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերը, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել ու սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, պիտի ասեմ՝ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք»:
Փաշինյանի խոսքով՝ հաստատված 40 գերիների մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ու մինչև այժմ ազատ չի արձակվել: Նա ասել է, որ Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
1920-30-ականների բոլոր քարտեզները համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազ...