1920-30-ականների բոլոր քարտեզները համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք 1989, 1975թթ․քարտեզներ, այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են։ Քանի որ թղթային նյութ է, մաշվում է։ Կարևոր է, թե ինչ իրավական հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Ընդհանրապես ի՞նչ իրավական հիմք կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծման։ Քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պետք է ընդգծել նաև, որ այո, այդ վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետև Խորհրդային միության ժամանակ եղել է ավանդույթ, երբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրվել, ընդ որում դա արվել է տեղական մակարդակով և փոխադարձության սկզբունքով։»։
Հարցին՝ եթե խոսքը Սովետական Միության մեջ տեղի ունեցած վարչատարածքային նվիրաբերումների մասին է, ի՞նչ իրավական հիմք կարող է լինել, վարչապետը պատասխանլ է․ «Պետք է հասկանալ, թե ինչ իրավական հիմքով է դա տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերը որքանով են վերաբերելի թեմային։ Բայց ընդհանուր առմամբ մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որոնք 1920-1930 ականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, մենք ի վերջո պետք է գնանք դրանց։ Այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմաավորվածություններն արտացոլվեն քատեզների վրա, սա է աշխատանքը, որ պիտի արվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Արարատ Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասի...