
«Արդյո՞ք պետք է վաճառեմ Tesla-ի բաժնետոմսերի 10%-ը». Իլոն Մասկը հարցնում է իր հետևորդներին

Աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Իլոն Մասկը Twitter-ում իր 62,5 միլիոն հետևորդներին հարցրել է, թե արդյոք նա պետք է վաճառի Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը, գրում է The Guardian-ը:
«Վերջին շրջանում շատ բան է արվում այն բանի համար, որ չիրացված եկամուտները դառնան հարկերից խուսափելու միջոց, ուստի ես առաջարկում եմ վաճառել Tesla-ի իմ բաժնետոմսերի 10%-ը», - գրել է Մասկը Twitter-ում՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում դեմոկրատների կողմից առաջարկված «միլիարդատերերի հարկին»:
Մասկն ընդգծել է, որ կենթարկվի հարցման արդյունքներին։ Մասկի հրապարակումից մեկ ժամ անց այն ստացել է ավելի քան 700 000 պատասխան, ընդ որում հարցվածների գրեթե 56%-ը հավանություն է տվել բաժնետոմսերը վաճառելու առաջարկին: Մասկի բաժնետոմսերը Tesla-ում հունիսի 30-ի դրությամբ կազմում են մոտ 170,5 միլիոն արժեթուղթ, և նրա բաժնետոմսերի 10%-ի վաճառքը կկազմի մոտ 21 մլրդ դոլար՝ ըստ Reuters-ի հաշվարկների:
Ավելի վաղ Մասկը քննադատել էր «միլիարդատերերի հարկի» առաջարկը: