Կադիրովը սպառնացել է Մարգարիտա Սիմոնյանին. «Հտևանքները կարող են անդառնալի լինել»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը սոցկայքերում գրառում էր արել մի խումբ կովկասցիների կողմից Մոսկվայում երեխայի հետ տղամարդուն ծեծի ենթարկելու առնչությամբ, գրում է ura.news-ը:
Կադիրովը խորհուրդ է տվել ստուգել տեղեկատվությունը, ինչպես նաև զգուշացրել է, որ ԶԼՄ-ներում կովկասցիների մասին անընդհատ հիշատակումների հետևանքները կարող են անդառնալի լինել։
«Ցանկանում եմ նաև հիշեցնել «ծնունդով կովկասցի» Սիմոնյանին, որ հայտարարություններ անելուց առաջ գլխավոր խմբագիրը պետք է ստուգի տեղեկատվությունը և միայն դրանից հետո եզրակացություններ անի և թարմ թեմայով ինքնագովազդով զբաղվի։ Կմեծանա մի ամբողջ սերունդ, որը կմտածի, որ Կովկասն առանձին պետություն է։ Դուք առանց ինձ էլ գիտեք, թե ինչ ողբերգական հետևանքներ են սպասվում»,- նշել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում։
Նա նաև զգուշացրել է, որ ԶԼՄ-ներում կովկասցիների մասին անընդհատ հիշատակումները վնասում են ընդհանուր ինքնությանը։ Բացի այդ, Չեչնիայի ղեկավարի խոսքով, լրագրողները հատուկ ուշադրություն են դարձնում կովկասցիների մասնակցությամբ հանցագործություններին։
Ավելի վաղ Սիմոնյանը քննադատել էր Մոսկվա ժամանած կովկասցիներին։ RT-ի գլխավոր խմբագիրը նրանց անվանել էր «խայտառակություն»: Կադիրովի պատասխանից հետո նա ասել է, որ ներողություն չի խնդրի իր խոսքերի համար։
«Ես կցանկանայի Կադիրովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միշտ ստուգում եմ տեղեկատվությունը «հայտարարություններ անելուց» առաջ։ Վատուտինկիում հարձակման համար ձերբակալված բոլոր չորս անձինք իսկապես Կովկասից են։ Կովկասը միայն Չեչնիայի Հանրապետությունը, Դաղստանը, Օսիան չէ, դա Ադրբեջանն է, Հայաստանը, Վրաստանը և շատ ավելին։ Այդ իսկ պատճառով ես լիովին իրավունք ունեմ քննադատելու այս հավաքական տերմինի որոշ ներկայացուցիչների սխալ պահվածքը»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
Սիմոնյանի հայտարարությունները կապված են «Անդրկովկասյան պետություններից մեկի չորս բնիկների» կողմից երեխայի հետ տղամարդուն ծեծելու միջադեպի հետ: Դեպքը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում։ Կասկածյալները բերման են ենթարկվել, գործը նախապատրաստվում է ՌԴ Քննչական կոմիտե փոխանցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
6 քաղաք, որոնք կարող են ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը. Indian Times
Կլիմայական փոփոխությունների պատճառով քաղաքների հեղեղման դեպքում Ամստերդամն առաջինն է ջրի տակ անցնելու։ Փորձագետները կանխ...
Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը
Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյ...
Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշներն աճում են
Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1417 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով տիեզերագնացները ստիպված կլինեն կրել տակդիրներ
Տիեզերագնացները, որոնք կիրակի կլքեն Միջազգային տիեզերակայանը, Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն օգտագործել տակդի...