6 քաղաք, որոնք կարող են ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը. Indian Times
Կլիմայական փոփոխությունների պատճառով քաղաքների հեղեղման դեպքում Ամստերդամն առաջինն է ջրի տակ անցնելու։ Փորձագետները կանխատեսում են, որ քաղաքը կարող է հեղեղվել արդեն 2030 թվականին։ Այս մասին գրում է Indian Times-ը՝ հիմնվելով կլիման ուսումնասիրող Climate Central կազմակերպության քարտեզի վրա։
Փորձագետները նշել են, որ Նիդեռլանդների ևս երկու քաղաքներ, որոնք տեղակայված են այսպես կոչված «ստորին երկրում», գտնվում են հնարավոր աղետի գոտում. խոսքը Ռոտերդամի և Հաագայի մասին է:
Ցուցակի երկրորդ տեղում Իրաքի Բասրա քաղաքն է։ Այն գտնվում է Շատ ալ Արաբ գետի վրա, որը թափվում է Պարսից ծոց։
Հաջորդը գալիս է ԱՄՆ-ի Նոր Օռլեանը, որը գտնվում է Միսիսիպի գետի վրա: Ինչպես գրում է թերթը, ջրի տակ անցնելը սպառնում է նրան՝ չնայած ջրահեռացման ջրանցքների զարգացած համակարգին։
Չորրորդ տեղում Վենետիկն է։ Ամեն տարի քաղաքում հողի մակարդակը իջնում է երկու մմ-ով։
Հինգերորդ տեղում է Հո Չի Մին քաղաքը՝ Վիետնամի ամենամեծ քաղաքը։
Վեցերորդ տեղում Հնդկաստանի Կոլկուտա քաղաքն է։ Պարբերականի տվյալներով՝ քաղաքը նույնպես կարող է ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Կադիրովը սպառնացել է Մարգարիտա Սիմոնյանին. «Հտևանքները կարող են անդառնալի լինել»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը սոցկայքերո...
Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը
Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյ...
Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշներն աճում են
Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1417 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով տիեզերագնացները ստիպված կլինեն կրել տակդիրներ
Տիեզերագնացները, որոնք կիրակի կլքեն Միջազգային տիեզերակայանը, Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն օգտագործել տակդի...