Ինչպե՞ս է Մեղրիում ներկայացել Սամվել Բաբայանի կուսակցությունը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:
Մասնավորապես, մեզ հասած ճշտվող լուրերի համաձայն, Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ավագանու թեկնածուները չեն հանդիսանում տվյալ կուսակցության անդամներ եւ նրանց՝ կուսակցության շարքերն ընդունելու վերաբերյալ առկա չէ «Ազատական» կուսակցության գործադիր մարմնի որոշումը:
Արդյունքում, այդ ընտրություններին «Ազատականը» անկուսակցական թեկնածուների թույլատրելի 30 տոկոսի փոխարեն փաստացի ներկայացրել է 100 տոկոս անկուսակցականների ցանկ:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, վերը նշվածի մասին կա ԿԸՀ-ին ուղղված դիմում: «Ազատական» կուսակցության իրավաբանական վարչությունից հաստատեցին «Իրավունքի» տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք. Արմեն Գրիգորյանը՝ Հորադիզից Մեղրի ճանապարհի մասին
Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները կարող են վերականգնվել, եթե դրանցում միլիարդավոր դոլարներ ներդրվեն։ Այ...