Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք. Արմեն Գրիգորյանը՝ Հորադիզից Մեղրի ճանապարհի մասին
Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները կարող են վերականգնվել, եթե դրանցում միլիարդավոր դոլարներ ներդրվեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տեղյակ եք, որ քննարկվում է երկաթուղու ապաշրջափակման հնարավորությունը։ Հորադիզից Մեղրի ճանապարհ կա երկաթուղային ենթակառուցվածքի համար։ Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եվ այդ հարցերում պետք է որոշակի հստակություն լինի, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել», – նշել է նա ։
Գրիգորյանը նաեւ հավելել է, որ «բոլոր ներդրումները կատարվում են տվյալ պետության սուվերեն հնարավորությունների շրջանակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Որն էր Փաշինյանի՝ Կապան այցի իրական նպատակը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քա...