Արարատի մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է , որ նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն է:
Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:
Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավ...
Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին
Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի...
Հրաժարվում եմ մանդատից․ Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակի...