Թուրքիայում 100 մարդու կալանավորել են` քաղաքական հայացքների համար
1Թուրքիայի 40 նահանգներում հարյուր մարդ է ձերբակալվել 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, հայտնում է Anadolu-ն։
«Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում «FETÖ»-ի իմամների դեմ Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության ընթացքում 40 նահանգներում 100 կասկածյալի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել»,-հայտնում է գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ, մեղադրում են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, աշխատանքից ազատվել են։ Ինքը՝ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Լավրովն ու Բայրամովը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն են քննարկել
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունն...