Լավրովն ու Բայրամովը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն են քննարկել
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Տեսակետների ճշգրտում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լավրովը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին։ Այն ամբողջությամբ՝ ստորև․-Ինչպիսի աշխա...