Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:
Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:
Արաբական մի շարք լրատվամիջոցներ է հաղորդում են, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին շրջանում ընթանում են վարժանքներն Թուրքիայի աջակցությունը վայելոլ զինյալների մասնակցումյամբ, որոնց շնորհիվ թուրքական կողմը փաստացի օկուպացրեց Աֆրինը մի քանի տարի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Լավրովն ու Բայրամովը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն են քննարկել
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունն...
Նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ պետությունների առաջնորդների հետ
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օ...