Խոշոր վթար Երևանում. երեք մեքենաների բախումից 8 մարդ վիրավորվել է
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 1/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Գեղամյանի վարած Opel մակնիշի, 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Հովիկ Խանդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լիաննա Խանդանյանը, 44-ամյա Սիլվա Ավետիսյանը, 38-ամյա Արմինե Պողոսյանը, 30-ամյա Սոնա Մուրադյանը, Mercedes-ի վարորդ Ա. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Նարինե Ավետիսյանը, 41-ամյա Լուսինե Թադևոսյանը, 42-ամյա Եղիա Մեսրոպյանը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել՝ մի մասը՝ Աբովյան, մի մասը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի...
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամ...
Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 4 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճ...
Կահիրեից Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Կահիրե-Մոսկվա ինքնաթիռն օդ բարձրանալուց տագնապի ազդանշան է տվել: Ներկա...