Երեխաների մոտ Covid-19-ից հետո մահացությունների թիվն աճել է. Սոբյանին

Երեխաների մոտ Covid-19-ից հետո մահացությունների թիվն աճել է: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
 

«Երեխաները, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, շատ ծանր են տանում: Մենք տեսնում ենք, որ երեխաների մահացության մակարդակը նույնպես բարձրացել է»,- ասել է նա

Ինչպես նախօրեին ասել էր քաղաքի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, մայրաքաղաքում ամեն օր Covid-19-ով վարակվում է մոտ հազար երեխա։ Ավելի վաղ այս ցուցանիշը տատանվում էր 200-ից 300-ի սահմանում:

Քաղաքականություն