
Չինաստանը նախապես չի իմացել Covid-19-ի մասին. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ նոր կորոնավիրուսը սկսել է տարածվել կենդանուց փոխանցման կամ լաբորատոր միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի տարածած զեկույցին:
Զեկույցում նշվում է, որ Չինաստանի իշխանությունները չեն իմացել Covid-19-ի մասին նախքան բնակչության շրջանում վիրուսի տարածումից հետո Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի կողմից վիրուսի շտամը առանձնացնելը, և չեն մշակել այն որպես կենսաբանական զենք:
Covid-19-ի ծագման զեկույցում նաև նշվում է, որ վիրուսը գենետիկորեն ձևափոխված չէ։
Զեկույցի հեղինակները պնդում են նաև, է, որ եթե համավարկը տարածվել է լաբորատոր միջադեպի պատճառով, ապա ՉԺՀ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, առաջին ամիսներին չեն իմացել այդ մասին: