ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթարստանում շենքի պայթյունից հետո փլատակներից դուրս են բերվել բնակիչներ. մանրամասներ

Թաթարստանում 70-ամյա թոշակառուն, որի բնակարանում ենթադրաբար տեղի է ունեցել պայթյունը, ողջ-ողջ դուրս է բերվել փլատակներից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով SHOT թելեգրամյան ալիքին:

 

Նշվում է, որ թոշակառուն «ոչինչ չի կարող բացատրել»:

 

Ալիքն ընդգծում է, որ տղամարդը տառապում է ալկոհոլիզմով, այդ պատճառով հաշվառված է նարկոդիսպանսերում։ 

Բացի դա, հաղորդվում է, որ թոշակառուից բացի փլատակներից դուրս է բերվել նաև մի երեխա, որի ձայնը լսել են փրկարարները: Փլատակնրում շարունակում է մնալ մի կին, որն օգնություն է խնդրում: